Ո՞ր փաստաթղթերն են անձնագրի համարժեքը Իտալիա մուտք գործելու համար:

Ցանկանու՞մ եք հրավիրել ձեր ընկերոջը՝ ոչ ԵՄ երկրի քաղաքացուն, Իտալիա՝ զբոսաշրջային վիզայով կամ հրավիրագրով, եւ գիտեք, որ նրան անհրաժեշտ է անձնագիր կամ իտալական կառավարության կողմից օրինաչափ ճանաչված համարժեք փաստաթուղթ: Բայց որո՞նք են դրանք:

Եվրամիության խորհուրդն իր կայքում հրատարակել է փաստաթուղթ, որը պարունակում է Եվրոպական նորմատիվ ակտ, որն սահմանում է Իտալական կառավարության եւ Շենգենյան բոլոր երկրների կողմից ճանաչված ճամփորդական փաստաթղթերի ցանկը. Ճամփորդական փաստաթղթերի ցանկ, որոնք լիազորում են արտաքին սահմաններ հատելն ու կարող են կրել վիզա

Վավեր ճամփորդական փաստաթուղթը Շենգենյան բոլոր երկրների վիզա ստանալու համար անփոխարինելի նախապայման է. այն պետք է անպայման հաստատի փաստաթղթի կրողի ինքնությունն ու ազգությունը:  

Ահա Իտալական կառավարության կողմից օրինաչափ ճանաչված ճամփորդական փաստաթղթերի ցանկը՝ Իտալիա եւ Շենգենյան բոլոր երկրներ մուտքի վիզա ստանալու համար.

  1. Անձնագիր: 

Բնականաբար, դա ամենատարածված, հիմնական եւ ամենից շատ օգտագործվող փաստաթուղթն է, որն անփոխարինելի է Իտալիայի վիզա ստանալու համար:

Ի՞նչ տեսակի անձնագրեր կան:

  1. դիվանագիտական, ծառայողական (կամ պաշտոնական, հատուկ, կամ պետական գործերի) կամ սովորական;
  2. անհատական (անչափահաս երեխաների գրանցումով) կամ կոլեկտիվ, ոչ պակաս, քան 5, ոչ ավելի, քան 50 անձ խմբի անվամբ: 

Անձնագրի համարժեք այլ ճամփորդական փաստաթղթեր են.

  • Քաղաքացիություն չունեցողների ճամփորդական փաստաթուղթ՝ տրված 1954 թ. սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ստորագրված Քաղաքացիություն չունեցողների կարգավիճակի կոնվենցիայի հիման վրա: 

Ո՞վ են քաղաքացիություն չունեցողները:

Քաղաքացիություն չունեցողները (ապատրիդներ) այն օտարերկրյա քաղաքացիներն են, ովքեր Իտալիա մտնելու վիզայի պարտավորություն ունեն:

  • Փախստականի ճամփորդական փաստաթուղթ, տրված 1951 թ. հուլիսի 28-ին Ժնեւում ստորագրված Փախստականների կարգավիճակի կոնվենցիայի հիման վրա: 

Ո՞վ են փախստականները:

Փախստականները ենթակա են Իտալիայի վիզայի պահանջի, եթե չունեն Շենգենյան երկրներից մեկի կողմից տրված կեցության թույլտվություն կամ 1959 թ. ապրիլի 20-ի Ստրասբուրգի համաձայնագրին ստորագրած երկրներից մեկի կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ:

  • Օտարերկրացիների ճամփորդական փաստաթուղթ՝ տրվում է այն քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում վավեր ճամփորդական փաստաթուղթ ստանալ իրենց ազգությամբ պատկանող երկրի մարմիններից: 
  • Նավագնացության գրքույկ (libretto di navigazione)՝ ծովայիններին ծառայության կատարման համար տրվող մասնագիտական փաստաթուղթ: Ճանաչվում է Շենգենյան տարածք մուտք գործելու վավեր փաստաթուղթ միայն ծովայինի մասնագիտական կարիքների, ոչ թե այլ նպատակների համար: 
  • Օդաչուական գրքույկ (libretto di navigazione aerea)՝ տրվում է օդաչուներին եւ քաղաքացիական ավիաընկերությունների անձնակազմին իրենց գործունեության կատարման համար:
  • ՄԱԿ-ի անցաթուղթ՝ 90 օր առավելագույն ժամկետով, տրվում է ՄԱԿ-ի անձնակազմին եւ կախյալ կառույցներին 1947 թ. նոյեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողողի կողմից Նյու Յորքում ընդունված Մասնագիտացված հաստատությունների արտոնությունների եւ անձեռնմխելիությունների կոնվենցիայի հիման վրա: 
  • ՆԱՏՕ-ի Շտաբ-կայանի կողմից տրված անցաթուղթ՝ տրվում է ռազմական, քաղաքացիական անձնակազմին եւ նրանց ընտանիքի անդամներին (ամուսիններ եւ երեխաներ), ովքեր ուղղարկվել են ծառայելու Ատլանտյան դաշինքի անդամ պետություններից մեկ՝ 1951 թ. հունիսի 19-ին Լոնդոնում ստորագրված եւ Իտալիայի կողմից 1955 թ. նոյեմբերի 30-ի N 1335 Օրենքով վավերացված Հյուսիսատլանտյան պայմանագրի կնքած երկրների միջեւ կոնվենցիայի հիման վրա: 
  • Եվրոպական Միության անդամ պետությունների քաղաքացիների ինքնությունը հաստատող փաստաթուղթ (ID card), վավեր նաեւ աշխատանքային նպատակով արտերկիր ճամփորդության համար: 
  • Ինքնությունը հաստատող փաստաթուղթ (ID card)՝ անձնագրի չեղարկման մասին 1957 թ. դեկտեմբերի 13-ի Փարիզյան եվրոպական համաձայնագրին ստորագրած երկրների քաղաքացիների համար, վավեր է ստորագրող երկրներից մեկի տարածք 3 ամսից ոչ ավելի ժամկետով զբոսաշրջային ճամփորդության համար: 
  • Եվրոպական Միության ներսում դպրոցական այցելությունների մասնակիցների համար նախատեսված փաստաթուղթ, տրվում է ԵՄ անդամ երկրներում բնակվող օտարերկրյա ուսանողներին:

Մեր ընկերությունը զբաղվում է ապահովագրական խորհրդատվությամբ՝ առանց տարիքային սահմանափակման բժշկական ապահովագրություն ստանալու համար, որն անհրաժեշտ է Իտալիա եւ Շենգենյան երկրներ ճամփորդելու ժամանակ զբոսաշրջային վիզա ստանալիս:

Մենք նաեւ ապահովում ենք Բանկային երաշխիք (Fideiussione Bancaria), որն անփոխարինելի է կյանքի ապահովման ֆինանսական կարողությունն ապացուցելու համար. այն պետք է ներկայացվի, մյուս փաստաթղթերի հետ մեկտեղ, Իտալական դեսպանատանը վիզա դիմելու ժամանակ: Ցանկանու՞մ եք համոզվել մեր հուսալիությամբ: Կարդացեք ամեն օր ստացվող բազմաթիվ կարծիքները

Մեր ընկերությունը գործում է ողջ Իտալիայում

Զանգահարեք հիմա 24 ժամում ստանալու Բանկային երաշխիք (Fideiussione Bancaria) եւ բժշկական ապահովագրություն զբոսաշրջային վիզայի համար — արագ եւ հեշտ.

Condividi questo contenuto